Կարևոր իրադարձություններ

Ջոնի Դեփի դեմ դատական հայց են ներկայացրել՝ ծեծի ենթարկելու մեջ մեղադրելով

10 Հուլիս, 2018 10:39
Ջոնի Դեփի դեմ դատական հայց են ներկայացրել՝ ծեծի ենթարկելու մեջ մեղադրելով

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփի դեմ դատական հայց են ներկայացրել՝ ծեծի ենթարկելու մեջ մեղադրելով։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

 

Նշվում է, որ հայցադիմումը ներկայացրել է նկարահանող խմբի անդամ Գրեգ Բրուքսը, որը Դեփի հետ միասին մասնակցել է հիփ-հոփ կատարող The Notorious B.I.G-ի սպանության մասին ֆիլմի նկարահանումներին։ Նրա խոսքով՝ Դեփն իրեն երկու անգամ հարվածել է 2017-ի ապրիլին Լոս Անջելեսում նկարահանումների ժամանակ։ Իսկ երբ տուժածը խոստացել է դատարան չդիմել, նրան աշխատանքից հեռացրել են։

Բրուքսը հստակեցրել է, որ միջադեպի ժամանակ Դեփը հարբած վիճակում է եղել։ Նա նախ անվայելուչ արտահայտություններ է արել, ապա երկու անգամ իր կրծքավանդակին հարվածել։ Հետո միջամտել են Դեփի թիկնապահները և տարել նրան։

 

Լրահոս

Դիտել ավելին