Կարևոր իրադարձություններ

Թրամփը կարող է ամերիկյան զորքը դուրս բերել Ուկրաինայից. Daily Mail

09 Հուլիս, 2018 16:28
Թրամփը կարող է ամերիկյան զորքը դուրս բերել Ուկրաինայից. Daily Mail

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կարգադրել ամերիկյան զորքերի դուրսբերումն Ուկրաինայից, ինչը կարող է տեղի ունենալ ՆԱՏՕ-ի հետ վերջին շրջանում լարված հարաբերությունների ֆոնին, գրում է Daily Mail-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մեղադրում է ծախսերը երկրների միջև անարդար բաշխելու ու ԱՄՆ-ի վրա դրանց մեծ մասը թողնելու համար:

Ակնկալվում է, որ Թրամփը Բրյուսելում կայանալիք հանդիպումը կօգտագործի այս հարցը բարձրացնելու և Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամների վրա ավելի մեծ բեռ դնելու համար: Եթե երկրները հրաժարվեն նրա պահանջը կատարելուց, ԱՄՆ նախագահը կարող է հայտարարել ամերիկյան զորքն Ուկրաինայից դուրս բերելու մասին:

Հայտնի է, որ ԱՄՆ-ն հազարավոր զինծառայողներ է տեղակայել Ռուսաստանի հետ Եվրոպայի արևելյան սահմանին, ու նրանց դուրսբերումը զգալի կվատացնի Վաշինգտոնի ու Բրյուսելի հարաբերությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին