Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    554,5
    562,5

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

Իրանը կրկին սպառնում է ոչնչացնել Իսրայելին

09 Հուլիս, 2018 15:23
Իրանը կրկին սպառնում է ոչնչացնել Իսրայելին

Գեներալ Հուսեին Սալամին հայտարարել է, որ «Սիրիայում իսլամական բանակը» հրամանի է սպասում, որպեսզի ոչնչացնի Իսրայելի պետությունը։ Նա նաև պարծեցել է, որ Իրանի կողմից աջակցություն ստացող «Հեզբոլլահի» ահաբեկիչները Իսրայելի ուղղությամբ հարյուր հազար հրթիռ են ուղղել։

Իրանի ռազմական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչը բացատրել է, որ իսլամական պետությունը ուժեղացնում է իր ներկայությունը Սիրիայում, որպեսզի հնարավորություն ստանա հարված հասցնել Իսրայելին և «ոչնչացնել սիոնիստական ռեժիմը»։

Իսրայելն արդեն բազմիցս զգուշացրել է համաշխարհային հանրությանն այն մասին, որ Իրանը փորձում է Սիրիային իր սեփական ռազմահենադաշտը դարձնել, սակայն այդ նախազգուշացումները ոչ բոլոր պետությունների կողմից են լուրջ ընդունվում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին