Կարևոր իրադարձություններ

Վանաձոր-Ալավերդի մայրուղին 1 ամիս փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09 Հուլիս, 2018 13:47
Վանաձոր-Ալավերդի մայրուղին 1 ամիս փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 24-րդ կմ-ում գտնվող թունելում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով՝ Վանաձոր-Ալավերդի (Մ-6) մայրուղին շուրջ 1 ամիս ժամը 08։00-20։00-ն փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ժամը 20։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհը բաց կլինի միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։

Տրանսպորտային միջոցների համար սահմանվել է հետևյալ այլընտրանքային երթուղին.

Երևան - Սևան - Իջևան, Ոսկեպար - Նոյեմբերյան - Վրաստանի սահման, և  Երևան - Սպիտակ - Վանաձոր, Վանաձոր - Դիլիջան ճանապարհահատվածներով:

Ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր՝ Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհով:

 

Լրահոս

Դիտել ավելին