Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշումը մտավ ուժի մեջ

09 Հուլիս, 2018 11:56
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշումը մտավ ուժի մեջ

Եվրամիության որոշումը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու մասին հուլիսի 9-ին մտավ ուժի մեջ: Այս մասին ասված է Եվրամիության պաշտոնական հանդեսում, որտեղ էլ հրապարակվել է սույն որոշումը։

 «2018 թվականի հուլիսի 5-ին (ԵՄ-ի) Խորհուրդը մինչեւ 2019 թվականի հունվարի 31-ը երկարաձգեց տնտեսական պատժամիջոցները, որոնք ուղղված են Ռուսաստանի տնտեսության հատուկ հատվածների դեմ: Որոշումն ուժի մեջ է մտնում հուլիսի 9-ին հրապարակման պահից»,- ասված է փաստաթղթում:
Այնտեղ պարզաբանվում է, որ որոշումը հետեւել էԵվրամիության գագաթնաժողովից հետո, որտեղ «Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները պետությունների եւ կառավարությունների մյուս ղեկավարներին իրազեկել են Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքի մասին»:

Մեծ Բրիտանիան «Սկրիպալի գործից» հետո առաջարկել է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեկ տարով երկարաձգման մեխանիզմին կես տարվա փոխարեն, սակայն այդ առաջարկությունը ոչ մի հավանություն չի գտել ԵՄ-ի խորհրդում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին