Կարևոր իրադարձություններ

Արարատում բախվել են «ԶԻԼ»-ը եւ «Ֆորդ»-ը. վերջինիս վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

09 Հուլիս, 2018 10:28
Արարատում բախվել են «ԶԻԼ»-ը եւ «Ֆորդ»-ը. վերջինիս վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 9-ին, ժամը 05:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Երասխ հատվածի 20-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Վ. Թ., ծնված 1982 թ.) եւ «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Վ., ծնված 1967 թ.): Բախման հետեւանքով Ս. Վ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

 

Լրահոս

Դիտել ավելին