Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում աշխատանքից հեռացվել է 18.632 պետաշխատող

08 Հուլիս, 2018 12:13
Թուրքիայում աշխատանքից հեռացվել է 18.632 պետաշխատող

Թուրքիայի իշխանությունները կարգադրել են աշխատանքից հեռացնել 18.632 պետական աշխատողի, այդ թվում` նաև ոստիկանների, զինվորականների ու ակադեմիկոսների, հայտնում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ համապատասխան որոշման մասին հայտարարվել է հուլիսի 8-ին:

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ աշխատանքից հեռացվածների մեջ մեծ թիվ են կազմում ոստիկանները՝ 8.998 մարդ: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի մեջ լինելու ու երկրի ազգային անվտանգությանը սպառնալու համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ հեռացվածների մեջ կա 3.077 զինծառայող, 1052 քաղծառայող՝ արդարադատության նախարարությունից, 649 ժանդարմ, 199 ակադեմիկոս և այլք:

Հայտնի է, որ Թուրքիան 2016թ. հուլիսից գտնվում է արտակարգ դրության ռեժիմի իրավիճակում: Այն սահմանվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ իրականացված մահափորձի ու պետական հեղաշրջման փորձի տապալումից հետո


Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է 7 անգամ: Այս ընթացքում աշխատանքից հեռացվել է 110.000 աշխատող, ձերբակալվել է մոտ 80.000 մարդ:

Թուրքիայի իշխանությունները  հեղաշրջման տապալված փորձի համար մեղադրում են Միացյալ Նահանգներում բնակվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին:

 

Լրահոս

Դիտել ավելին