Կարևոր իրադարձություններ

Pink Floyd-ի համահիմնադիրը քննադատել է Թրամփի քաղաքականությունը

08 Հուլիս, 2018 12:40
Pink Floyd-ի համահիմնադիրը քննադատել է Թրամփի քաղաքականությունը

The Guardian-ը հայտնում է, որ Բրիտանական Pink Floyd ռոք խմբի համահիմնադիր, վոկալիստ և բաս կիթառահար Ռոջեր Ուոթերսը համերգի ժամանակ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: 

74-ամյա երաժիշտը ելույթ է ունեցել Լոնդոնի Հայդ Պարկում անցկացվող British Summer Time փառատոնի շրջանակում: Ուոթերսը բեմից մի քանի կետ է մեջբերել Ազատության և հավասարության մասին մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից:

Animals ալբոմի Pigs երգը կատարելու ժամանակ բեմի վերևում սկսել են հայտնվել Թրամփի անհաջող լուսանկարները: Սկզբում հանդիսատեսի դիմաց հայտնվել է charade գրությունը, որը նշանակում է «կրկես», այնուհետև հայտնվել են Թրամփի ելույթներից մեջբերումներ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին