Կարևոր իրադարձություններ

Թաիլանդական քարանձավում արգելափակված երեխաները նամակ են գրել ծնողներին

08 Հուլիս, 2018 00:06
Թաիլանդական քարանձավում արգելափակված երեխաները նամակ են գրել ծնողներին

Թաիլանդի Չիանգրայ նահանգի քարանձավում արգելափակված պատանիները, որոնք պատանեկան ֆուտբոլային թիմի խաղացողներն են, իրենց մարզչի հետ նամակ են գրել իրենց հարազատներին և փոխանցել փրկարարների միջոցով: Ինչպես գրում է Lenta.ru-ն, նամակի տեքստը հրապարակվել է փրկարարական աշխատանքները համակարգող մասնագետների խմբի ֆեյսբուքյան էջում:

«Մեզ հետ ամեն ինչ կարգին է, բոլորն առողջ են, մի՛ անհանգստացեք: Երբ դուրս գանք, ցանկանում ենք տարբեր համեղ ուտեստներ ուտել և անմիջապես տուն մեկնել»,- գրել են երեխաները: Նրանցից յուրաքանչյուրը մի քանի տող է գրել իր վիճակի մասին: Վերջում երեխաները դիմել են ուսուցիչներին և խնդրել նրանց շատ տնային հանձնարարություններ չտալ իրենց բացակայությամբ:

Ինչպես հայտնի է, դպրոցականներն ու նրանց մարզիչն արդեն 15 օր է, ինչ փակված են քարանձավում ջրհեղեղի պատճառով:

 

Իշխանությունների խոսքով՝ նրանց դուրս բերելը վտանգավոր է չդադարող անձրևների պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին