Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում անցկացվելիք միջազգային գագաթնաժողովում ելույթով հանդես կգա Սոֆիա ռոբոտը

07 Հուլիս, 2018 20:16
Թբիլիսիում անցկացվելիք միջազգային գագաթնաժողովում ելույթով հանդես կգա Սոֆիա ռոբոտը

Սոֆիա անունով ռոբոտը, որն աշխարհում քաղաքացիություն առաջին ստացած մարդանման ռոբոտն է, ելույթով հանդես կգա «Բաց կառավարություն» միջազգային կազմակերպության (Open Government Partnership) գագաթնաժողովում: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին:

Ինչպես հաղորդվում է, միջազգային գագաթնաժողովը, որին կմասնակցեն ավելի քան 70 երկրի ներկայացուցիչներ, կանցկացվի Թբիլիսիում հուլիսի 17-19-ը:

Ռոբոտ Սոֆիան ելույթ կունենա հուլիսի 18-ի նիստի ժամանակ, որը նվիրված է լինելու հանրային ծառայություններին և նորարարություններին:

Hanson Robotics հոնկոնգյան ընկերության կողմից մշակված Սոֆիա ռոբոտը 2017-ի հոկտեմբերին Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն է ստացել: Մինչ այդ ռոբոտն արդեն հասցրել է զարմացնել իր սահուն խոսքով և հյուրընկալվել է ամերիկացի հաղորդավար Ջիմի Ֆելոնի The Tonight Show հումորային հեռուստահաղորդմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին