Կարևոր իրադարձություններ

ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարության Մշտական քարտուղարը՝ հայաստանյան այցի մասին

07 Հուլիս, 2018 13:02
ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարության Մշտական քարտուղարը՝ հայաստանյան այցի մասին

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Մշտական քարտուղար սըր Սայմոն Մքդոնալդն, ով ՀՀ-ում է, ներկայացրել է մանրամասներ իր այցից:

Նա իր թվիթերյան գրառման մեջ գրել է. 

«Երևանում 21 ժամվա ընթացքում շրջեցի նոր դեսպանատանը, հանդիպեցի առաջին փոխվարչապետին, ելույթ ունեցա Դիվանագիտական ակադեմիայում, հանդիպեցի և ճաշեցի ԱԳ նախարարի հետ, թեյեցի ՔՀԿ ներկայացուցիչների հետ, հանդիպեցի գործընկերներիս, հարցազրույց տվեցի, Հյուսիսային Իռլանդիայի մասին քննարկում ունեցա Կովկասի Ինստիտուտում, հանդիպեցի և ճաշեցի նախագահ Սարգսյանի հետ։ Քնեցի 3 ժամ»։

 

Լրահոս

Դիտել ավելին