Կարևոր իրադարձություններ

Առաջիկայում կհրապարակվի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ամսաթիվը. Իգոր Պոպով

06 Հուլիս, 2018 16:55
Առաջիկայում կհրապարակվի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ամսաթիվը. Իգոր Պոպով

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսվում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը. փոխանցում է ru.apa.az-ը: Պոպովն ասել է, որ համանախագահները նախկինի պես դժվարանում են որևէ հրապարակային հայտարարություն անել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Հաշվի առնելով այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը խիստ զգայուն է ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռևս ձեռնպահ են մնում այդ թեմայով հրապարակային հայտարարություններից: Եռյակը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսվող հանդիպումից հետո: Հուսով ենք, որ հանդիպման անցկացման օրը հայտնի կդառնա մոտ ապագայում»,- ասել է Պոպովը: 

 

Լրահոս

Դիտել ավելին