Կարևոր իրադարձություններ

Պեկինը սկսել է մաքսատուրք սահմանել ամերիկյան մի շարք ապրանքների համար

06 Հուլիս, 2018 15:24
Պեկինը սկսել է մաքսատուրք սահմանել ամերիկյան մի շարք ապրանքների համար

Պեկինը սկսել է մաքսատուրք սահմանել ամերիկյան մի շարք ապրանքների համար: Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լու Կանգը՝ կապված 34 մլրդ դոլարի չինական ապրանքի ներմուծման համար ԱՄՆ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու հետ, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Չինաստանը հանդես է գալիս առեւտրային հովանավորչության դեմ, եւ միակողմանի ճնշումն անօգուտ կլինի: «Երբ Միացյալ Նահանգներն անարդարացիորեն բարձրացրեց Չինաստանի դեմ սակագները, Պեկինն անհապաղ գործողության մեջ դրեց ԱՄՆ-ից որոշ ապրանքների համար բարձր մաքսատուրքեր»,- նշել է նա՝ մանրամասներ չներկայացնելով:

Հարցին՝ ե՞րբ է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը վերջին անգամ խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նա պատասխանել է, որ Պեկինն ու Վաշինգթոնը հետեւողական կապ են պահպանում առանցքային հարցերով: «Ինչ վերաբերում է առեւտրի առանձնահատկություններին, ապա ի սկզբանե Չինաստանի դիրքորոշումը շատ հստակ էր եւ հետեւողական: Միացյալ Նահանգները բոլոր մակարդակներում հստակ հասկանում է Չինաստանի դիրքորոշումը»,- ասել է Լու Կանգը:

 

Լրահոս

Դիտել ավելին