Կարևոր իրադարձություններ

Արցախի պետնախարարն առաջարկել է վերանայել 2019թ. պետբյուջեի նախագծի ծրագրերը և ներկայացնել 2019-22թթ. ընդգրկող եռամյա կտրվածքով

06 Հուլիս, 2018 13:50
Արցախի պետնախարարն առաջարկել է վերանայել 2019թ. պետբյուջեի նախագծի ծրագրերը և ներկայացնել 2019-22թթ. ընդգրկող եռամյա կտրվածքով

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ անցկացվել է պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Պետնախարար Մարտիրոսյանը նախարարներին առաջարկել է վերանայել 2019թ. պետական բյուջեի նախագծի շրջանակում առաջարկվող ծրագրերը, և դրանք ներկայացնել 2019-22թթ. ընդգրկող եռամյա կտրվածքով: Գ. Մարտիրոսյանը նշել է նաև, որ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման ընթացքում անհրաժեշտ է ակտիվացնել խորհրդարանի հետ համագործակցությունը: «Յուրաքանչյուր տարվա բյուջեի նախագծի մշակման համար պետք է ծրագրային հենք հանդիսանա պետական միջնաժամկետ ծախսային ծրագիրը: Դա չի նշանակում, որ ներկայացված նախագծերը հետագայում ճշգրտելու հնարավորություն չեն ունենա, բայց ընդհանուր քաղաքականության մեջ այն հստակություն կմտցնի, որտեղ տեսանելի կլինեն թե՛ ծախսային հիմնավորումները, թե՛ զարգացման միտումները »,- նշել է Գ. Մարտիրոսյանը։

Նիստի մասնակիցները կարևորել են միջնաժամկետ ծախսային ծրագրի անհրաժեշտությունը, և առաջարկներ են հնչել 2019թ. պետական բյուջեում ծրագրային բյուջետավորման ձևաչափով որոշ փորձնական ծրագրերի ներդրման մասին:

 

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին