Կարևոր իրադարձություններ

Հուլիսի 12-ին Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա «Երևանյան կինոերեկո» խորագրով ֆիլմերի բացօթյա դիտում

06 Հուլիս, 2018 13:45
Հուլիսի 12-ին Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա «Երևանյան կինոերեկո» խորագրով ֆիլմերի բացօթյա դիտում

Հարգելի համաքաղաքացիներ,

Հուլիսի 12-ին` ժամը 20:30-22:30-ը, մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա «Երևանյան կինոերեկո» խորագրով ֆիլմերի բացօթյա դիտում: Միջոցառման շրջանակում կցուցադրվեն «Ոսկե ծիրան 2018» միջազգային կինոփառատոնի ընտրված ֆիլմերը:
Նշենք, որ «Երևանյան ամառ 2018» ծրագրով միջոցառումը նախատեսված էր հուլիսի 7-ին, սակայն հետաձգվել է տեխնիկական խնդիրների պատճառով:
Սիրով հրավիրում ենք բոլորին` մասնակցելու «Երևանյան կինոերեկո» խորագրով ֆիլմերի բացօթյա դիտմանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին