Կարևոր իրադարձություններ

Բնապահպանն ու «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը ուղղաթիռում վարչապետին են ներկայացնում Ամուլսարի վերաբերյալ իրենց դիրքորոշումները

06 Հուլիս, 2018 11:42
Հեղինակ՝ Արման Եղոյան
Բնապահպանն ու «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը ուղղաթիռում վարչապետին են ներկայացնում Ամուլսարի վերաբերյալ իրենց դիրքորոշումները

Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ուղղաթիռում վարչապետին են ներկայացրել Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը և հրապարակել լուսանկար :

«Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը և Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վարչապետին են ներկայացնում Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Ապա վարչապետն ուղղաթիռից դիտարկեց Ամուլսարն ու շրջակա միջավայրը՝ կրկին համադրելով կողմերի նարկայացրած փաստարկներն ու մտահոգությունները»,- գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին