Կարևոր իրադարձություններ

Ուկրաինուհին մտադիր է եղել վաճառել երեխային բնակարան գնելու համար

05 Հուլիս, 2018 22:00
Ուկրաինուհին մտադիր է եղել վաճառել երեխային բնակարան գնելու համար

Lenta.ru գործակալության հաղորդմամբ՝ Ուկրաինայում ոստիկանները ձերբակալել են տուն գնելու նպատակով երեք ամսական որդուն վաճառել ցանկացող կնոջը:

26-ամյա ուկրաինուհին դիմել է ծանոթներին, որոնք էլ օգնել են կնոջը գնորդ գտնելու և երեխային նրան հանձնելու հարցում:

Կինը փաստաթուղթ է ստորագրել, որ հրաժարվում է որդուց և հետագայում նրա նկատմամբ ոչ մի իրավական պահանջ չի ունենա:

Կինը ձերբակալվել է գումարը ստանալու պահին: Գումարը կազմել է 210 հազար գրիվեն: Ոստիկանությունը պարզել է, որ կինը նախկինում դատված  է եղել. նա ցանկություն չի ունեցել դաստիարակելու երեխային, բայց պնդել է, որ եթե ուզենա, ապագայում ևս կարող է երեխա ունենալ:

 

Լրահոս

Դիտել ավելին