Կարևոր իրադարձություններ

Գիշերամիզությամբ զորակոչվող զինծառայողները չեն գնալու ընդհանուր ստորաբաժանումներ․ Արծրուն Հովհաննիսյան

05 Հուլիս, 2018 19:18
Գիշերամիզությամբ զորակոչվող զինծառայողները չեն գնալու ընդհանուր ստորաբաժանումներ․ Արծրուն Հովհաննիսյան

Զորքերում մշտապես եղել է մտահոգությունը՝ կապված գիշերամիզություն ունեցող զինապարտների հետ, քանի միշտ էլ եղել է այդ խնդիրը, երբ հայտնվել են մարդիկ, որոնք թաքցրել են, ամաչել են հայտնել իրենց գիշերամիզության մասին, կամ բժիշկները չեն հայտնաբերել դա, և այդ մարդիկ հայտնվել են զորքերում։  «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում այսօր՝ հուլիսի 5-ին, հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այո, զորքերում դա խնդիր է առաջացրել, բայց խնդիր է առաջացրել այն պատճառով, որ իրենք ծառայել են ընդհանուր ստորաբաժանման կազմում, որտեղ բոլորը նորմալ են, մեկ-երկուսը՝ գիշերամիզություն ունեն։ Իսկ այս դեպքում նման զինակոչիկներին առանձնացնելու են, որ բոլորը միասին ծառայեն, որպեսզի այս խնդիրը չլինի», – նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին