Կարևոր իրադարձություններ

Բոլորին չենք կարող ձերբակալել, բայց հերթով պետք է ձերբակալել նրանց, ովքեր ժողովրդից գողացել են. Նիկոլ Փաշինյան

05 Հուլիս, 2018 17:16
Բոլորին չենք կարող ձերբակալել, բայց հերթով պետք է ձերբակալել նրանց, ովքեր ժողովրդից գողացել են. Նիկոլ Փաշինյան

 

Բոլորին չենք կարող ձերբակալել, բայց հերթով պետք է ձերբակալել նրանց, ովքեր ժողովրդից գողացել են: Այդ մասին այսօր՝ հուլիսի 5-ին, բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ համար խայտառակություն կլինի, որ իմ իշխանության օրոք որևէ մեկը քաղբանտարկյալ լինի, մեզ համար կարևորը արժեքներն են, օրինականությունն է, մենք չենք պատրաստվում ուրիշի թալանը մեր թալանով փոխարինել, մենաշնորհը՝ մեր մենաշնորհով փոխարինենք: Մենք պատրաստվում ենք օրենքի տառին համապատասխան ժողովրդից գողացված ամեն կոպեկի հետևից գնալ ու համոզված եղեք, որ գնալու ենք»,- ասաց նա ու հավելեց, որ կառավարությունն ամեն ջանք գործադրելու է, որ ՀՀ-ից գողացված ամեն կոպեկ վերադարձվի պետական բյուջե:

«Ինչքան պինդ կանգնած մնաք այս պրոցեսի կողմը, մենք հետևողականորեն կգնանք առաջ, ոչնչի առաջ չեմ կանգնելու»,- ասաց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին