Կարևոր իրադարձություններ

Հայաստանում այլևս անձեռնմխելի մարդիկ չկան ու չեն լինելու, «բեսպրեդելի» վերջը պիտի տանք․ Փաշինյան

05 Հուլիս, 2018 11:57
Հայաստանում այլևս անձեռնմխելի մարդիկ չկան ու չեն լինելու, «բեսպրեդելի» վերջը պիտի տանք․ Փաշինյան

Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ, որտեղ տարբեր քաղաքաներում հանդիպումներ է ունենում տեղի բնակիչների հետ։ Նա արդեն իսկ հանդիպել է սիսիանցիների հետ, հաջորդ կանգառը՝ Գորիս քաղաքն է, որտեղ ևս հանդիպումը բավականին մարդաշատ է։ 

«Հայաստանում այլևս անձեռնմխելի մարդիկ չկան ու չեն լինելու։  Ինձ չի հետաքրքրում՝ ով է հանցագործություն կամ օրինազանց որևէ գործողություն կատարել։ Նման անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, ՀՀ–ում «բեսպրեդելի» վերջը պիտի տանք ու արմատախիլ անենք։ Ֆեոդալների ու իշխանիկների ժամանակն անցել է»,–հանդիպման ժամանակ ասաց  Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ զգում է ժողովրդի աջակցությունը, ապա հավելեց․ «Որ պահին զգամ՝ չունեմ ձեր աջակցությունը, մի վայրկյան չեմ մնա վարչապետի աշխատասենյակում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին