Կարևոր իրադարձություններ

Երևանում և Զովունիում հայտնաբերված օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք

05 Հուլիս, 2018 11:16
Երևանում և Զովունիում հայտնաբերված օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք

Հուլիսի 4-ին, ժամը 18:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցի թիվ 231/3 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Մեկ այլ ահազանգ էլ ստացվել է հուլիսի 4-ին, ժամը 12:19-ին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին