Կարևոր իրադարձություններ

Դո՛ւք եք լինելու ձեր հաղթանակի տերը, խոնարհվում են յուրաքանչյուրիդ առաջ․ Փաշինյան

05 Հուլիս, 2018 10:15
Դո՛ւք եք լինելու ձեր հաղթանակի տերը, խոնարհվում են յուրաքանչյուրիդ առաջ․ Փաշինյան

Հուլիսի 5-ի առավոտյան մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ, նախատեսված են մի շարք հանդիպումներ, այդ թվում, բնակչության հետ: Վարչապետի առաջին հանդիպումը Սիսիան քաղաքում է, որտեղ վարչապետը հանդիպելու է բնակիչների հետ, պատասխանելու նրանց հուզող հարցերին: 

Նմանատիպ հանդիպում վարչապետը կունենա նաև Գորիսում: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը կայցելի Մեղրի ազատ տնտեսական գոտի:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այցն աշխատանքային բնույթ ունի, և այցելել են տեղում խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծումը տալու համար:

«Ես ցավում եմ, որ մեր թավշյա, ոչ բռնի հեղափոխության ժամանակ շատ մեղավոր էի զգում ինձ, որ Սյունիքը քայլարշավի «մարշրուտում» տեղ չէր զբաղեցրել, բայց եթե Մեղրիից սկսեինք, հիմա երևի նոր Երևան հասնեինք, մի փոքր արդարացում ունեմ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանն ասաց․ «Ուզում եմ ընդգծել,որ դո՛ւք եք լինելու ձեր հաղթանակի տերը: Խոնարհվում են յուրաքանչյուրիդ առաջ, հպարտ եմ ձեզանով, սիրում եմ յուրաքանչյուրիդ ու բոլորիդ»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին