Կարևոր իրադարձություններ

Աշոտ Հակոբյանն ընդունել է Արցախի էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարին

05 Հուլիս, 2018 00:14
Աշոտ Հակոբյանն ընդունել է Արցախի էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարին

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 4-ին նախարար Աշոտ Հակոբյանը ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ առաջիկայում Արցախի Հանրապետութուն կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր, երկկողմ համագործակցության վերաբերյալ նոր հուշագրի ստորագրման մանրամասներ։

Լեւոն Գրիգորյանը Աշոտ Հակոբյանին ներկայացրել է համատեղ գործունեությամբ իրականացված մի շարք ծրագրեր՝ նշելով, որ տրանսպորտի, կապի, հեռահաղորդակցության ոլորտներում մշտապես աշխատել են սերտ համագործակցությամբ։

Անդրադառնալով նոր հուշագրի ստորագրման եւ առաջիկա համագործակցության առաջնահերթություններին՝ կարծիքներ են փոխանակվել ուղեւորափոխադրումների, տաքսի ծառայությունների, կապի եւ հեռահաղորդակցության ոլորտներում գործակցության խորացման անհրաժեշտության շուրջ։

Կողմերը բավարար են գնահատել նախկին հուշագրի շրջանակներում իրականացված աշխատանքները եւ համոզմունք հայտնել, որ առաջիկա գործակցությունը կլինի առավել ընդգրկուն եւ արդյունավետ:

 

Լրահոս

Դիտել ավելին