Կարևոր իրադարձություններ

Սելֆի էր անում. չինացի միլիարդատերը մահացել է՝ ընկնելով 15-մետրանոց պատից

04 Հուլիս, 2018 21:29
Սելֆի էր անում. չինացի միլիարդատերը մահացել է՝ ընկնելով 15-մետրանոց պատից
 

Չինացի միլիարդատեր Վան Ցզյանը Ֆրանսիայում գործուղման ժամանակ մահացել է, երբ փորձել է սելֆի անել։ Hainan Airlines (HNA) Group-ի տնօրենների խորհրդի նախագահը ցած է ընկել 15-մետրանոց պատից։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը։

Картинки по запросу Делал селфи. Китайский миллиардер

 

Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դեպքը կատարվել է հուլիսի 3-ին ֆրանսիական Ավինյոն քաղաքի մերձակայքում։

HNA Group-ի 57-ամյա համահիմնադիրը փորձել է մագլցել պատի վրա, որ հիանա տեսարանով և լուսանկարվի։ Առաջին փորձը ձախողվել է, որից հետո նա ցանկացել է վազքով բարձրանալ, սակայն ցատկել է պատից այն կողմ։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

 

Լրահոս

Դիտել ավելին