Կարևոր իրադարձություններ

Մեգան Մարքլի զգեստը, որով նա հայտնվել է Audio Polo Challenge 2018-ին, ամբողջությամբ վաճառվել է առցանց խանութներից (տեսանյութ, լուսանկարներ)

04 Հուլիս, 2018 20:14
Մեգան Մարքլի զգեստը, որով նա հայտնվել է Audio Polo Challenge 2018-ին, ամբողջությամբ վաճառվել է առցանց խանութներից (տեսանյութ, լուսանկարներ)

The Independent-ը հայտնում է, որ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հագուստը, որով նա հայտնվել է Ասկոտ բնակավայրում անցկացված Audio Polo Challenge 2018 պոլոյի խաղին, ամբողջությամբ վաճառվել է առցանց խանութներից:

Նշվում է, որ դքսուհին միջոցառման է գնացել Shoshanna Gruss դիզայներական բրենդի՝ բամբակից վանդակավոր ամառային զգեստով ու Madewell x Biltmore բրենդի թեթև գլխարկով՝ համալրելով իր կերպարը բաց շագանակագույն սանդալներով:

Մոտ 400 դոլարանոց զգեստն ու մոտ 60 դոլարանոց գլխարկն արդեն ամբողջությամբ վաճառվել են բրենդների առցանց խանութներում:

 

Լրահոս

Դիտել ավելին