Կարևոր իրադարձություններ

Siri-ն ընդհատել է պաշտպանության նախարարին ելույթի ժամանակ (տեսանյութ)

04 Հուլիս, 2018 20:07
Siri-ն ընդհատել է պաշտպանության նախարարին ելույթի ժամանակ (տեսանյութ)

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ ձայնային օգնական Siri-ն ընդհատել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի նիստը՝ արձագանքելով Սիրիա բառին։

Միջադեպը տեղի է ունեցել պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսոնի ելույթի ժամանակ: Նա խոսում էր ահաբեկչության դեմ պայքարի մասին եւ հիշատակել է Սիրիայի Հանրապետությունը:


«Ահա, թե ինչ եմ ես գտել համացանցում Սիրիա հարցումով: Սիրիայի ժողովրդավարական բանակը, որին աջակցում է ... »,-անմիջապես արձագանքել է նրա սմարթֆոնի Siri-ն:

Ուիլյամսոնը ծիծաղել է եւ նշել, որ մարդուն հազվադեպ է ընդհատում իր սեփական բջջային հեռախոսը: Նախարարը սմարթֆոնը դրել է գրպանի մեջ եւ շարունակել է ելույթը, երբ դահլիճում ծիծաղը հանդարտվել է:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին