Կարևոր իրադարձություններ

Չինաստանում ապենդիցիտի պատճառով ցավից տառապող վիրաբույժն 9 վիրահատություն է անցկացրել

04 Հուլիս, 2018 19:52
Չինաստանում ապենդիցիտի պատճառով ցավից տառապող վիրաբույժն 9 վիրահատություն է անցկացրել

 

 

Չինաստանում վիրաբույժն ամբողջ օրն աշխատել է ցավազրկողի ազդեցության տակ, իսկ երեկոյան պարզել, որ իր մոտ ապենդիցիտ է (որդանման ելունի բորբոքում): Այս մասին հայտնում է Shanghaiist-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Անհոյ նահանգի հիվանդանոցներից մեկում աշխատող բժիշկ Լյան Ֆուցյունն արթնացել է որովայնի հատվածում ուժեղ ցավով: Որոշ ժամանակ անց ցավն անցել է, սակայն բժիշկն այնուամենայնիվ խնդրել է իր բաժնի վարիչին ներկա լինել վիրահատությունների ժամանակ՝ անհրաժեշտության դեպքում իրեն օգնելու համար:

Նշվում է, որ երրորդ վիրահատությունն անելու ժամանակ Ֆուցյունի մոտ կրկին որովայնի հատվածում ցավեր են սկսվել, սակայն վիրաբույժը որոշել է չընդհատել աշխատանքն ու ցավազրկող է սրսկել իրեն: Մի պահ նա սուր ցավից նստել է, սակայն կրկին ցավազրկող է սրսկել իրեն ու շարունակել աշխատել: Այս օրը նա ինը վիրահատություն է արել:



Վերջին վիրահատությունից հետո Ֆուցյունի գործընկերը նկատել է, որ նրա վիճակը գնալով վատթարանում է, և ուլտրաձայնային հետազոտության է ուղարկել նրան: Պարզվել է, որ բժշկի մոտ որդանման ելունի բորբոքում էր, որն անհապաղ վիրահատություն էր պահանջում:

Վիրահատության ենթարկվելուց հետո Ֆուցյունը բացատրել է, որ ինքը չէր կարող թույլ տալ իրեն հիվանդանալ, քանի որ նախօրեին հիվանդանոցում անջատել էին էլեկտրականությունը, ինչի հետևանքով բոլոր վիրահատությունները տեղափոխվել են հաջորդ օրը:

«Չէի կարող ստիպել հիվանդներին սպասել: Ես անհանգստանում եմ նրանց համար ու ցանկանում էի հնարավորինս արագ վիրահատել նրանց, որպեսզի նրանք ավելի արագ ապաքինվեն», - պատմել է վիրաբույժը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին