Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Սևանի ոստիկանության բաժինը նոր պետ ունի

04 Հուլիս, 2018 16:06
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Սևանի ոստիկանության բաժինը նոր պետ ունի

Այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:Վ.Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը ազատվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի պաշտոնից:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ս. Ջանիկյանը նշանակվել է ոստիկանության Սևանի բաժնի պետ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Նաիրիի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Աշոտ Ներսիսիյանը, ով աշխատում էր նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:

 

Լրահոս

Դիտել ավելին