Կարևոր իրադարձություններ

ՔԿՀ-ներում տեսակցության սրահները պետք է ապահովվեն անհրաժեշտ պայմաններով. ՀՀ վարչապետ

04 Հուլիս, 2018 14:27
ՔԿՀ-ներում տեսակցության սրահները պետք է ապահովվեն անհրաժեշտ պայմաններով. ՀՀ վարչապետ

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առկա է խնդիր՝ կապված մարդու արժանապատվությունը պաշտպանելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հետ կապված:Այս մասին ՀՀ կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրինակ, «Նուբարաշեն», «Կոշ» և «Արթիկ» ՔԿՀ-ների տեսակցության սրահներում և երկարատև տեսակցության սենյակներում ևս կտեսնեք, որ մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու խնդիր ունենք: Հնարավորությունը հնարավորություն, բայց այնտեղ մենք շատ ծանր վիճակ ունենք, ինչը մարդկանց արժանապատվությանը դեմ է: Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրի լուծմանը: Ընդ որում, ես համոզված եմ, որ եթե մենք կարողանանք ցանկացած ոլորտում չարաշահումների դեմն առնել ու միջոցներն ավելի արդյունավետ օգտագործել, ապա բազմաթիվ խնդիրներ կլուծենք»,- հավելեց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին