Կարևոր իրադարձություններ

Հստակ է, որ 130 մլն դրամ հանել է և խաղացել կազինոներում․ Արթուր Վանեցյանը՝ «Հայաստան» հիմնադրամի տնօրենի ձերբակալության մասին

04 Հուլիս, 2018 12:40
Հստակ է, որ 130 մլն դրամ հանել է և խաղացել  կազինոներում․ Արթուր Վանեցյանը՝ «Հայաստան» հիմնադրամի տնօրենի ձերբակալության մասին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի հայտարարությունը, թե հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտի միջոցները անձնական նպատակներով օգտագործել է, սակայն հետ է վերադարձրել, պետք է ստուգվի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Իր հայտարարությամբ՝ վերադարձրել է, բայց մենք հիմա քննություն կիրականացնենք, պարզ կլինի: Այդ հարցին հստակ պատասխան տալ դեռ չեմ կարող: Ունենք հստակ տեղեկություն, որ մոտ 130 մլն դրամ հանել է եւ խաղացել է կազինոներում: Ստուգումներ պետք է լինեն, կավարտվեն, կտեղեկացնենք»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: 

Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: 

 Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:      Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ: 

 

Լրահոս

Դիտել ավելին