Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ճանապարհը

04 Հուլիս, 2018 11:37
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ճանապարհը

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ճանապարհը` պահանջելով վերականգնել ոռոգման ջրի մատակարարումը:

Լրատվական կայքերից մեկի հետ զրույցում Ներքին Գետաշեն համայնքի ղեկավար Կարո Գևորգյանն ասաց, որ ոռոգման ջրի խնդիրը կապված է պոմպերի հեռացման հետ:

«Ոռոգման ջրի պոմպերն այրվել են, երեկվանից հանել են, չեն վերանորոգել, գյուղացիների դաշտերը չորանում են, գիտեք ինչպիսի ջերմաստիճան է: Չգիտենք ջրմուղում ինչ է կատարվում, աշխատող էլ չունեն: Առանց այն էլ ջուրը խնդիր էր, չէր բավականացնում: Բոլորն այս ժամանակահատվածում միաժամանակ ուզում են իրենց հողատարծքները ջրել, այլապես բերքը կփչանա: Այս խնդիրները պետք է հրատապ լուծել, գյուղացիները չեն հանդարտվում, նրանք ճիշտ են»,-շեշտեց համայնքի ղեկավարը:

Նշենք, որ ակցիայի պատճառով ճանապարհին կանգնած մեքենաների վարորդները փորձում են բանակցել գյուղացիների հետ, որ ճանապարհը բացվի, բայց նրանք նշում են, որ եթե բացեն՝ իրենց պահնաջը տեղ չի հասնի, կզրկվեն իրենց բերքից:

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին