Կարևոր իրադարձություններ

Երևանում երեխայի ձեռքն արգելափակվել է ատրակցիոնի ճաղավանդակում

04 Հուլիս, 2018 10:09
Երևանում երեխայի ձեռքն արգելափակվել է ատրակցիոնի ճաղավանդակում

Հուլիսի 3-ին՝ ժամը 21:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 25 շենքի բակում գտնվող խաղահրապարակում երեխայի ձեռքն արգելափակվել է ատրակցիոնի ճաղավանդակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Է. Մ.-ի (2006թ.) ձեռքը դուրս են բերել արգելափակումից:
 

Լրահոս

Դիտել ավելին