Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    556,5
    564,5

  • RUB

    7,42
    7,67

Կարևոր իրադարձություններ

Դոն Պիպոյի գործը կարծես թե տեղում դոփում է. «Ժողովուրդ»

04 Հուլիս, 2018 09:07
Դոն Պիպոյի գործը կարծես թե տեղում դոփում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի գործը կարծես թե տեղում դոփում է: Ինչպես հայտնի է, նա կալանավորվել էր հունիսի 19-ին, այնուհետեւ նրան մեղադրանք էր առաջադրվել երեք անձի առեւանգելու, նաեւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակության ցուցումով առեւանգված անձանցից միայն երկու հոգի է ցուցմունք տվել: Ավելին, Ասատրյանի կալանավորումից անցել է 16 օր, սակայն մինչ օրս առեւանգված անձանց եւ նրա միջեւ առերեսում չի եղել:

Հիշեցնենք, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձ էր կազմակերպվել. ըստ շրջանառվող լուրերի՝ մահափորձի պատվիրատուն եղել է Արտյոմ Հարությունյանը, որը հայտնի է Արտյոմ Կանեւսկո անվամբ: Եւ Դոն Պիպոն էլ, ըստ քրեական գործի նյութերի, կազմակերպել էր Կանեւսկոյի մարդկանց առեւանգելը»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին