Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը խոստովանել է, որ միլիոնավոր հեռախոսազանգերի տվյալներ է հավաքագրել

03 Հուլիս, 2018 21:30
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը խոստովանել է, որ միլիոնավոր հեռախոսազանգերի տվյալներ է հավաքագրել

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը սկսել է ոչնչացնել անօրինական ճանապարհով ձեռք բերված տվյալները՝ գրում է The Daily Beast-ը:

Կազմակերպության հաշվետվության համաձայն՝ ներքին աուդիտը ցույց է տվել, որ ԱԱԳ-ի տվյալների բազայում կուտակվել են հեռահաղորդակցային ընկերությունների կողմից կառավարական գործակալությանը փոխանցված զգալի թվով տվյալներ:

Ամերիկացիների զանգերի և հաղորդագրությունների պահպանությունը անօրինական է ճանաչվել, և գործակալությունը, հրապարակված տվյալների համաձայն, սկսել է դրանք ոչնչացնել:

Գործակալության տնօրեն Դենիել Քոութսայի ապրիլյան զեկույցի համաձայն՝ միայն երկու տարում գործակալությանն են փոխանցվել 685 մլն զանգեր և տեքստային հաղորդագրություններ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին