Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում արտադրվել է հակադրոնային համակակարգ

03 Հուլիս, 2018 17:23
Թուրքիայում արտադրվել է հակադրոնային համակակարգ

Առաջիկայում Թուրքիայի զինված ուժերի շահագործմանն է հանձնվելու թուրքական «Kapan» հակադրոնային համակարգը, որը  ոչնչացնում է հակառակորդի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), գրում է eremenihaber.am-ը։

Համակարգի արտադրությամբ զբաղվել են ռազմարդյունաբերությամբ զբաղվող «Meteksan», «SDT»  և «Tamgör Elektronik» թուրքական ընկերությունները։

«Meteksan» ընկերության ներկայացուցիչ Բուրաք Աքբաշը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ այս համակարգերը գործում են, թե՛ գիշերային, թե՛ ցերեկային ժամերին։

Համակարգը հագեցած է նաև լազերային զենքով։ Այն ունի ԱՍԹ-ների էլեկտրոնային համակարգերում խոչընդոտներ է առաջացնելու հատուկ հնարավորութուն:

«Kapan» հակադրոնային համակարգը ԱՍԹ-ներին հայտնաբերում է 2.5կմ հեռավորությունից, իսկ խոցում՝ 500 մետրից։

 

Լրահոս

Դիտել ավելին