Կարևոր իրադարձություններ

Պայթյուն Նար-Դոսի փողոցի բնակարաններից մեկում․ կա զոհ

03 Հուլիս, 2018 17:05
Պայթյուն Նար-Դոսի փողոցի բնակարաններից մեկում․ կա զոհ

Հուլիսի 3-ին, ժամը 14:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, լսվել է պայթյունի ձայն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Բնակարանի պատշգամբում հայտնաբերվել է Ռ. Մ.-ի (1930 թ. ծնված) դին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին