Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ն ու ոստիկանությունը խուզարկություն են իրականացնում «Սպայկա»-ում

03 Հուլիս, 2018 13:03
ՊԵԿ-ն ու ոստիկանությունը խուզարկություն են իրականացնում  «Սպայկա»-ում

2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է իրականացվում  «Սպայկա» ՍՊԸ-ում:

Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվոթւյան և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին