Կարևոր իրադարձություններ

Եգիպտացի զինվորականները 3 ծայրահեղականի են վնասազերծել Սինայի թերակղզում

03 Հուլիս, 2018 12:30
Եգիպտացի զինվորականները 3 ծայրահեղականի են վնասազերծել Սինայի թերակղզում

Եգիպտոսի զինվորականները «Սինայ-2018» հակաահաբեկչական գործողության շրջանակում վերջին մի քանի օրվա ընթացքում ոչնչացրել են երեք ծայրահեղականի: Այս մասին ասվում է Եգիպտոսի բանակի հայտարարությունում, տեղեկացնում է «РИА Новости»-ն:

Նշվում է, որ հակաահաբեկչական գործողության շրջանակում ձերբակալվել է ևս 60 մարդ՝ ահաբեկիչների հետ կապեր ունենալու կասկածանքով:

Աղբյուրը մանրամասնում է, որ Եգիպտոսի զինված ուժերը ոստիկանության աջակցությամբ հայտնաբերել ու առգրավել է մի քանի տասնյակ միավոր զենք ու զինամթերք, ոչնչացրել մի քանի թունել, ապաստարան ու պահեստ, որոնք ծայրահեղականներն օգտագործել են Սինայի թերակղզու տարբեր հատվածներում:

Հայտնի է, որ «Սինայ-2018» հակաահաբեկչական գործողությունն իրականացվում է փետրվարից: Այս ընթացքում ոչնչացվել է մոտ 200 ծայրահեղական:

 

Լրահոս

Դիտել ավելին