Կարևոր իրադարձություններ

Հարվի Վայնշթեյնին ցմահ ազատազրկում է սպառնում՝ նոր բռնաբարության պատճառով

03 Հուլիս, 2018 10:54
Հարվի Վայնշթեյնին ցմահ ազատազրկում է սպառնում՝ նոր բռնաբարության պատճառով

Մանհեթենի շրջանային դատախազությունը հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին երեք նոր մեղադրանք է առաջադրել, հաղորդում է Variety-ն։

Մեղադրանքներն առաջադրվել են այն բանից հետո, երբ մի կին ոստիկանություն է դիմել՝ հայտարարելով, որ 2006-ին Վայնշթեյնը բռնաբարել է իրեն։ Նրա խոսքով՝ պրոդյուսերն իր հետ բռնի կերպով օրալ սեքսով է զբաղվել։

«Երդվյալ ատենակալների կոլեգիան Հարվի Վայնշթեյնին սեռական բռնության վերաբերյալ ամենալուրջ հոդվածներով մեղադրանքներ է առաջադրել, որոնք գոյություն ունեն Նյու Յորքի քրեական օրենսգրքում։ Դա հնարավոր դարձավ նրանց անհավանական համարձակության շնորհիվ, որոնք անցել են այդ բռնության միջով»,-հայտարարել է դատախազ Սայրուս Վենսը։

Ավելի հին մեղադրանքներով Վայշթեյնին մինչև 25 տարվա ազատազրկում էր սպառնում։ Այժմ պրոդյուսերին ցմահ ազատարկում է սպառնում։

 

Լրահոս

Դիտել ավելին