Կարևոր իրադարձություններ

Չինաստանում «լազերային AK-47» են ստեղծել

03 Հուլիս, 2018 10:11
Չինաստանում «լազերային AK-47» են ստեղծել

Սիանի ինստիտուտի մասնագետները ստեղծել են լազերով կրակրող ZKZM-500 հրացանի նախատիպը։ Այն արդեն անվանում են «լազերային AK-47», գրում է South China Morning Post-ը։

«Ցավն անտանելի կլինի»,-ասել է հրացանը ստեղծողներից մեկը։

ZKZM-500-ն ունի 15 մմ տրամաչափ և կշռում է շուրջ 3 կգ։ Հրացանը մահացու զենք չէ։ Դրանով խոցվելիս մաշկն այրվում է, հրացանը կարող է նաև կուրացնել հակառակորդին կամ վնասել աչքի ցանցաթաղանթը։ Մարդը չի կարող տեսնել, թե որ կողմից են իր վրա հարձակվել։

Հրացանակը կարող է 800 մետր հեռավորությամբ թիրախներ խոցել, ինչպես նաև կարող է տեղադրվել ավտոմեքենայի, նավակի կամ ինքնաթիռի վրա։ Այն աշխատում է վերալիցքավորված լիթիումային մարտկոցներով։

Ենթադրվում է, որ ZKZM-500-ի առաջին օրինակները կստանան ոստիկանները։

 

Լրահոս

Դիտել ավելին