Կարևոր իրադարձություններ

«Access» ընկերությունը պատրաստակամ է ՀՀ–ում 200 միլիոն դոլարի ներդրում կատարել. Արթուր Գրիգորյան

02 Հուլիս, 2018 22:23
«Access» ընկերությունը պատրաստակամ է ՀՀ–ում 200 միլիոն դոլարի ներդրում կատարել. Արթուր Գրիգորյան

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր ընդունել է «Access» ընկերության գործադիր տնօրեն Վահիդ Ֆոթուհիին:

Այս մասին նախարարը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։

«Քննարկել ենք հողմային էներգետիկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

Խոսելով վերականգնվող էներգետիկայի բնագավառի առաջնահերթություններից՝ կարևորել եմ հողմային կայանների կառուցումը և նշել, որ պատրաստակամ եմ քննարկել ներդրումային այն առաջարկներն ու նախագծերը, որոնք նոր թափ կհաղորդեն ծրագրի իրականացմանը: Անդրադարձել ենք «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության կողմից Գեղարքունիքի մարզում 130 ՄՎտ գումարային հզորության հողմային էլեկտրակայանի կառուցման ծրագրին։

Վահիդ Ֆոթուհին իր գոհունակությունն է հայտնել քամու ռեսուրսի չափումների արդյունքից և նշել, որ Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով «Access» ընկերությունը պատրաստակամ է 200 միլիոն դոլարի ներդրում կատարել՝ ծրագիրը տարածելով մյուս մարզերում ևս:

 

Ցանկանում եմ նշել, որ փոխշահավետ գործակցության համար դրվել է ամուր հիմք և ստեղծվել են բարենպաստ պայմաններ Հայաստանում «Access» ընկերության առաջիկա ներդրումները արդյունավետ կերպով իրականացնելու համար»,– գրել է նախարար Գրիգորյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին