Կարևոր իրադարձություններ

Բելառուսը ընտրություն չի կատարի Արևելքի և Արևմուտքի միջև. Լուկաշենկո

02 Հուլիս, 2018 21:40
Բելառուսը ընտրություն չի կատարի Արևելքի և Արևմուտքի միջև. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը ընտրություն չի կատարի Արևելքի և Արևմուտքի միջև, այլ «բարեկամության ձեռք կմեկնի բոլորին»:

Այս մասին նա հայտարարել է հուլիսի 2-ին՝ ելույթ ունենալով Բելառուսի Անկախության օրվան նվիրված հանդիսավոր նիստում՝ գրում է eurointegration.com-ը:

«Մեր անկախության համար մենք արդեն բավականին մեծ գին ենք վճարել, հետևաբար կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ոչ միայն մեր հողի վրա խաղաղություն պահպանենք, այլև աշխարհի բնակչությանը հեռու պահենք պատմության սարսափելի դասերի կրկնությունից:  Ընկալելով մեզ որպես Եվրոպայի և հետխորհրդային տարածաշրջանի անբաժանելի մաս՝ մենք բարեկամության և համագործակցության ձեռք ենք մեկնում բոլորին»,- հայտարարել է Լուկաշենկոն:

«Մեր ժողովուրդը ընտրում է անկախությունը, խաղաղությունը և գործընկերային հարաբերությունները, մենք ընտրում ենք Բելառուսը»,- ասել է Լուկաշենկոն:

 

Լրահոս

Դիտել ավելին