Կարևոր իրադարձություններ

Դերասան Բեն Սթիլերը դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան

02 Հուլիս, 2018 20:52
Դերասան Բեն Սթիլերը դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան

ՄԱԿ-ի՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտարարել է դերասան Բեն Սթիլերին ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի կոչմանն արժանացնելու մասին՝ գրում է gazeta.ru-ն:

ՄԱԿ-ի այդ որոշումը հայտնի է դարձել Սթիլերի՝ Գվատեմալա կատարած այցից հետո, որտեղ նա հանդիպել էր Կենտրոնական Ամերիկայից եկած փախստականների հետ, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները բռնության պատճառով:

Картинки по запросу Актер Бен Стиллер стал послом доброй воли ООН

Նրանք պատմել են այն մասին, թե ինչպես են տուժել հանցավոր խմբավորումների գործողություններից՝ սպանություններ, բռնաբարություններ, առևանգում:

Картинки по запросу Актер Бен Стиллер стал послом доброй воли ООН

Սթիլերի խոսքով՝ ինքը հպարտ է իր նոր կոչումով և կփորձի օգնել փախստականներին պաշտպանություն և ապաստան գտնելու հարցում: «Ավելի քան 68 միլիոն մարդ աշխարհում ստիպված է լքել իր տունը: Երբեք աշխարհը այնքան շատ մեր համերաշխության ու օգնության կարիքը չի ունեցել, որքան հիմա»,- ասել է դերասանը:

 

Լրահոս

Դիտել ավելին