Կարևոր իրադարձություններ

Բուլղարիայում հայկական տարազների ցուցադրություն է կազմակերպվել

02 Հուլիս, 2018 16:33
Բուլղարիայում հայկական տարազների ցուցադրություն է կազմակերպվել

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի Ազգագրության թանգարանի ցուցասրահում հունիսի 28-ին բացվեց «Հիշողություններ Աղթամարից» խորագիրը կրող հայկական տարազների լուսանկարների ցուցադրությունը: Միջոցառման կազմակերպիչներն են Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի Ազգագրական հետազոտություների ինստիտուտը և Հայ բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Թուրքահայ Ջուլիա Մուտլուի հեղինակած հայկական տարազների հավաքածուն ներկայացված է Վանի տարածաշրջանի հայկական եկեղեցիների, հուշարձանների և մի շարք բնապատկերների ներքո: Լուսանկարների հեղինակն է ազգությամբ քուրդ Այթաչ Արազ Սելջուկը: Հայկական ավանդական հագուստները ցուցադրում են տարբեր տարիքի թուրքեր:

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը մասնակցեցին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Սոֆիայի հայ համայնքի և բուլղար հասարակության ներկայացուցիչներ, արվեստագետներ:

Սոֆիայում երկօրյա ցուցադրությունից հետո լուսանկարները կներկայացվեն նաև Բուլղարիայի հայաշատ Պլովդիվ քաղաքում:

 

Լրահոս

Դիտել ավելին