Կարևոր իրադարձություններ

Ասկերանում բեռնատարը շրջվել է. 2 մարդ տեղում մահացել է

02 Հուլիս, 2018 14:40
Ասկերանում բեռնատարը շրջվել է. 2 մարդ տեղում մահացել է

Արցախի ԱԻՆ-ում, հուլիսի 2-ին՝ ժամը 08:25-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի «Քարագլուխ» կոչվող տեղանքում տեղի է ունեցել ավտովթար, կան զոհեր եւ տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 08:24-ին Ասկերանի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր եւ տեղ հասնելուց պարզել, որ ժամը 07:30-ի սահմաններում նշված տեղանքում Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Ա. Քարամյանը (ծնվ 1963թ.) իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով դաշտում աշխատելիս շրջվել է:

Պատահարի հետեւանքով Նորագյուղ համայնքի բնակիչներ Ս.Ղահրամանյանը (ծնվ 2001 թ.) եւ Մ. Բարսեղյանը (ծնվ 2003 թ.) ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

ՃՏՊ-ի հետեւանքով տուժածներ՝ վարորդ Ա. Քարամյանին եւ ուղեւոր՝ նույն համայնքի բնակիչ Ա. Հարությունյանին (ծնվ 2003 թ.) փրկարարները տեղափոխել են քաղաք Ստեփանակերտ՝ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ եւ «Արեւիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվում է բավարար:

 

Լրահոս

Դիտել ավելին