Կարևոր իրադարձություններ

Ժողովրդավարական ուժերը պետք է ընտրություններին լինեն համախմբված, այդ հարցում առաջնային է ՔՊ-ի դերը. Անդրիաս Ղուկասյան

02 Հուլիս, 2018 13:58
Ժողովրդավարական ուժերը պետք է ընտրություններին լինեն համախմբված, այդ հարցում առաջնային է ՔՊ-ի դերը. Անդրիաս Ղուկասյան

Մենք ակնկալում ենք մինչև սեպտեմբեր ձևավորել տարածքային կառույցներ, խորհուրդներ, ինչպես որ օրենքը պահանջում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

«Մենք նաև տրամաբանական ենք համարում մասնակցել ՏԻՄ ընտրություններին, որ նշանակված է հոկտեմբերի 22-ին մի շարք համայնքներում: Մենք ունենք սոցիալ-ազատական գաղափարախոսություն»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Անդրադառնալով հարցին՝ ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին, ավելի վաղ հայտարարել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Մենք գտնում ենք, որ արտահերթ ընտրություններում ժողովրդավարական ուժերը պետք է լինեն համախմբված, և այդ հարցում առաջնային է ՔՊ-ի դերը, արդյոք այն կհանդիսանա համախմբող ուժ, թե ոչ»:

 

 
 



 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին