Կարևոր իրադարձություններ

Թրամփն այցելել է իր գոլֆ-ակումբ ու անսպասելիորեն հայտնվել անծանոթ մարդկանց հարսանիքին

02 Հուլիս, 2018 10:59
Թրամփն այցելել է իր գոլֆ-ակումբ ու անսպասելիորեն հայտնվել անծանոթ մարդկանց հարսանիքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն պատկանող, Նյու Ջերսիում գտնվող Trump National Golf Course ակումբում օտար մարդկանց հարսանիքի անկոչ հյուր է դարձել՝ անակնկալ մատուցելով նորապսակներին, այս մասին հաղորդում է TMZ-ը։

Թրամփը ժամանել է գոլֆ-ակումբ իր ուղղաթիռով։ Նա առանց զգուշացնելու մտել է սրահ, որտեղ անցկացվում էր հարսանեկան արարողությունը։ 

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահը շտապել է լուսանկարվել նորապսակների հետ ու սեղմել է փեսայի ձեռքը։ Նա նաև դիմել է հյուրերին՝ կոչ անելով «պահել ու պահպանել» նորապսակներին։ Նշվում է նաև, որ հեռանալիս Թրամփը համբուրել է հարսնացուի այտը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին