Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայի վարչապետը կայցելի Բելգիա, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս. Kyodo

02 Հուլիս, 2018 10:38
Ճապոնիայի վարչապետը կայցելի Բելգիա, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս. Kyodo

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հուլիսին կայցելի Բելգիա, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս: Հուլիսի 2-ին այս մասին հաղորդել Է kyodo գործակալությունը:

Նշվում Է, որ այցը չորս պետություններ պլանավորված Է հուլիսի 11 – 18-ը: Գործակալության տվյալներով՝ Բրյուսելում Աբեն մտադիր Է Եվրամիության հետ ստորագրել ազատ առեւտրի մասին համաձայնագիր: Ճապոնիան եւ Եվրամիությունը մի քանի տարի բանակցություններ են վարում ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելու շուրջը: Այդ թեմայի շուրջը կոնսուլտացիաների մեխանիզմը գործարակելու համաձայնությունը ձեռք Է բերվել 2011 թվականին Բրյուսելում: Բանակցությունների առաջին փուլը կայացել Է 2013 թվականի ապրիլին: Տոկիոն ամեից շատ շահագրգռված Է ճապոնական ավտոմոբիլների (10 տոկոս) եւ Էլեկտրոնային ապրանքների (14 տոկոս) ներկրմանան բարձր մաքսերի վերացման հարցում:

Նման համաձայնագրի հարցում շահագրգռված Է նաեւ Բրյուսելը: Փորձագետների գնահատումներով՝ սույն փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելու դեպքում եվրոպական ապրանքների արտահանումը Ճապոնիա կավելանա մոտավորապես 30 տոկոսով: ԵՄ-ն շահագրգռված Է արտասահմանյան ընկերությունների կողմից Ճապոնիայի պետպատվերների ստացման՝ գործող ագելքի վերացման հարցում: Նաեւ Եվրամիության երկրները հանդես են գալիս եվրոպական մթերքի, այդ թվում պանրի, գինու եւ մակարոնեղենի՝ Ճապոնիային մատակարարումների մաքսերի վերացման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին