Կարևոր իրադարձություններ

Օրվա աստղագուշակը

02 Հուլիս, 2018 10:10
Օրվա աստղագուշակը

Խոյ

Խոյերի համար զգացմունքային առումով չեզոք օր է: Մինչ գիշեր ակտիվ կմնա շրջակա տեղեկատվական դաշտը: Հնարավոր է մեծ հետաքրքրություն տան, ընտանիքի, ազգականների, մտերիմ ընկերների գործերի նկատմամբ: Իրենց ավելի լավ կզգան այն Խոյերը, ովքեր կարողանում են մտովի անջատվել կպչուն մտքերից, ունեն այնպիսի որակներ, ինչպիսիք են շարժունությունը, զգայունությունը, շփվողականությունը, հանդուրժողականությունը:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս բաց մնալ աշխարհի համար, տեղյակ լինել նորություններին: Հիանալի օր է աշխարհընկալման ընդլայնման համար, լավ է հյուր գնալ, փոխանակվել տպավորություններով: Կարելի է հավելյալ հետաքրքիր տվյալներ գտնել ցանկացած թեժ թեմայի վերաբերյալ: Ավելի շատ մանրամասներ իմանալու համար չարժե սահմանափակվել ազգականների, ընկերների նեղ շրջանակով, դիտել նույն հաղորդումները, երթևեկել նույն երթուղիներով:

Երկվորյակ

Այսօր Երկվորյակները հակված են հետաքրքրվել թեմաների լայն շրջանակով: Եթե ձեր տեսադաշտում մեկ կոնկրետ ուղղություն է գտնվում, կարող եք համալրել դրանում ձեր գիտելիքները՝ ծանոթանալով հարցի պատմությանը, դրա ընթացիկ վիճակին, վերջին նորություններին և հնարավոր հեռանկարներին: Ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել անձնական տաղանդներից և ունակություններից եկամուտ ստանալու եղանակները: Լուրջ նախաձեռնություններից արժե խուսափել:

Խեցգետին

Խեցգետիններն այս օրը կարող են օգտագործել ընկերների հետ հանգստի, տվյալներ հավաքելու համար: Բեղմնավոր ժամանակ է որոնումների մեջ գտնվող ստեղծագործական անձանց համար: Չարժե երկար նստել համակարգչի մոտ, գտնվել հեղձուկ տարածքում: Օրը հարմար է կարճ ճանապարհորդությունների, զբոսանքների, մաքուր օդին գտնվելու համար: Աճում է նաև բազմազանության կարիքը: Չարժե համընդհանուր հետաքրքրության կենտրոնում դնել ձեզ:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ չեն տալիս կենտրոնանալ ներքին ապրումների վրա: Այսօր ձեր մտատրամադրվածությունը կձևավորի մտքերի ընթացքը, զգացմունքները և ինքնազգացողությունը, այլ ոչ հակառակը: Բուժիչ էֆեկտ կունենան դրական, ոգևորիչ, ռոմանտիկ մտապատկերները: Տագնապ առաջացնող հարցերին արժե ավելի լայն նայել. կոնտեքստի փոփոխությունը կօգնի ազատվել ներքին հոգեբանական ճնշումից: Ավելի լավ է խուսափել ընկճող մթնոլորտից:

Կույս

Կույսերին այս օրը թույլ կտա տեսնել իրենց անձնական առաջընթացը կամ հետընթացը: Ուշադիր հայացքը ցույց կտա, թե ինչում եք առաջադիմել, իսկ ինչում դեռ աշխատելու տեղ ունեք: Ապագայի ծրագրեր կազմել չարժե, ավելի լավ է կենտրոնանալ ներկա պահի վրա, հասկանալ դրա առավելություններն ու թերությունները: Ամենահարմար օրը չէ նաև նոր նախաձեռնության համար. մեծ է նախկին սխալները կրկնելու հավանականությունը:

Կշեռք

Այսօր Կշեռքներն իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում հակված են լավատես մնալ: Բոլոր ցանկությունները չէ, որ կիրականանան, սակայն հնարավոր են հաճելի անակնկալներ: Եթե ինչ-որ բան չի հաջողվում, և հաշվարկները չեն իրականանում, չարժե հրաժարվել ձեր մտադրություններից: Բազմազան տպավորություններ են խոստանում ճանապարհորդությունները, այցերը: Չարժե ուղեղը ծանրաբեռնել տպավորություններով և ավելորդ տեղեկատվությամբ:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս խուսափել նախաձեռնություններից: Նույնիսկ իդեալական մտածված նախաձեռնությունը կարող է փակուղում հայտվել, եթե դրա համար չկան անհրաժեշտ պայմանները: Հղացած գաղափարներն այսօր չարժե ոչ միայն կյանքի կոչել, այլև բարձրաձայնել նամակներում, ելույթներում, հայտարարություններում: Հարմար օր է ուսումնասիրությունների, փորձարկումների, զանգվածային միջոցառումների մասնակցելու համար:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ չեն տալիս ձգտել առաջին պլան, ակտիվորեն ներդնել իրենց կարգերը և առաջ մղել գաղափարները: Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ օգտակար կլինի ուսումնասիրել անկայուն հանգամանքները, հայացք գցել ուժերի դասավորվածությանը: Հնարավոր է փակուղային իրավիճակից սրամիտ ելք գտնեք: Արժե նաև ուշադրություն դարձնել գործընկերոջ, մրցակցի կամ ձեզ հետաքրքրող մի խումբ անձանց պահվածքին: Այսօր դժվար է պահել գաղտնիքները:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օրը լիքը հետաքրքիր բաներ է խոստանում, եթե չսևեռվեն իրենց վրա, ավելի հաճախ հետևեն իրադրությանը և թեթև նայեն թյուրիմացություններին: Անցանկալի է ծրագրեր կազմել և եզրակացություններ անել, ժամանակից շուտ պատասխանատու զրույց սկսել, կարևոր հանդիպում, սիրային ժամադրություն նշանակել: Շատ հոգսեր կարող են ի հայտ գալ ընտանի կենդանիների տերերի մոտ: Հնարավոր է հետաքրքրություն բժշկության, սպասարկման հարցերի նկատմամբ:

Ջրհոս

Ջրհոսների մեծամասնությունն օրը գերազանց կանցկացնեն: Տիպիկ Ջրհոսները լիքը նյութ կունենան ուսումնասիրությունների, մտորումների, ընդհանրացումների համար: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ: Տարվածությունը, ազարտը կարող են վերածվել համակվածության: Եթե ինչ-որ բան չէր ստացվում, հնարավոր են առաջին ոգևորիչ հաջողությունները: Անձնական կյանքն ավելի ներդաշնակ կլինի, եթե սիրելիի հետ նույն հետաքրքրությունների շրջանակն ունեք:

Ձկներ

Օրը բարեհաջող է այն Ձկների համար, ովքեր տարված են ինչ-որ հարցով կամ զբաղմունքով: Այդ դեպքում ժամանակն անիմաստ չեք վատնի: Հնարավոր է հետաքրքրվեք մի բանով, որը ձեզ հատուկ չէ: Արդյունքում ձեզ հետաքրքրող երևույթը նոր կողմից կտեսնեք, կընդլայնեք և կհարստացնեք ինչ-որ բանի վերաբերյալ ձեր նախկին պատկերացումները: Լավագույն պահը չէ կարևոր նախաձեռնությունների, ծրագրերի և եզրակացությունների համար, քանզի որոշ բաներ կարող եք աղավաղված տեսքով ընկալել

 

Լրահոս

Դիտել ավելին