Կարևոր իրադարձություններ

«Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի». Փաշինյան

01 Հուլիս, 2018 19:00
«Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի». Փաշինյան

Հայկական զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներին ու տեղաշարժին և ծրագրված լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմանը:

«Զորավարժություններ են տեղի ունենալու: Ես կարծում եմ, որ Հայաստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, և իմ հրամանը զինված ուժերին հենց դա է»,- ասաց Փաշինյանը:

Արցախի և Ադրբեջանի շփման գծում անցած շաբաթվա ընթացքում կրկին դիտարկվել են ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր, իսկ արևելյան ուղղությամբ նկատվել է նաև ականորսիչ ինժեներական տեխնիկա: Բացի դրանից, Ադրբեջանը հայտարարել է, որ հուլիսի 2-6-ը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնելու, որոնցում կներգրավվի մինչեւ 20 հազար զինծառայող:

 

Լրահոս

Դիտել ավելին